Ереван, 24.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Պրագմատիզմը կհաղթանակի ամբոխավարությանը եւ ամբոխահաճությանը. Արտաշես Գեղամյան

ПОЛИТИКА

   Եվ այսպես, 2017թ. փետրվարի 1-ին, Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և գործարարների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս շաբաթ նախարարությունները և գերատեսչությունները հրապարակելու են ներդրումային ծրագրերը։ «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է $2.4 մլրդ, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է հ ամարում իրագործել $830-850 մլն արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը։ Այս հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության ավելի վաղ (2016թ. հոկտեմբերի 18) հրապարակված Ծրագրի և կազմավորումից հետո կառավարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին Հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) հետ միասին, ամբողջական պատկերացում է տալիս առաջիկա տարիներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ ՀՀ գործադիր իշխանության տեսլականի մասին։

Բարդ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում, հատկապես Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունը Հայաստանի քաղաքական դասից անհետաձգելիորեն պահանջում են մշակել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման միասնական ռազմավարություն, որի իրագործումն էապես կամրապնդի մեր երկրի տնտեսական անվտանգությունը։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարության վերոնշյալ փաստաթղթերը կարող են և պետք է դրված լինեն Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի նախընտրական բանավեճի հիմքում։ Հատուկ հրավիրում եմ ընթերցողների ուշադրությունն ասվածին, որովհետև առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արդեն իսկ ուրվագծվում է բավական տարօրինակ, ավելի շուտ՝ տագնապալի վարքագիծ։ Ինչ նկատի ունեմ։ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը քանիցս ընդգծել է տնտեսական քաղաքականության հարցերին որակապես նոր մոտեցման անհրաժեշտության մասին։ Ավելին, 2016թ. սեպտեմբերի 6-ին, ելույթ ունենալով Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, ՀՀ նախագահն ասել է. «Նա (Կարեն Կարապետյանը- Ա.Գ.) իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում , հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն»։

Նոր մոտեցումն, անկասկած, ենթադրում է տնտեսությունում կատարվող գործընթացների քննադատական իմաստավորում, երկրի առջև ծառացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ։ Հատկանշական է, որ իրագործելով ՀՀ նախագահի հանձնարարականները՝ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների լայն ներգրավման հարցերը։ Չէ՞ որ համաշխարհային տնտեսության բաց և ինտեգրացված բնույթի պայմաններում շատ կարևոր է ներմուծել նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ և նոու-հաու աշխարհի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։ Եվ ահա, այս նպատակներին հասնելու միջոցներից մեկը մեզ համաÖ € օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է, որոնք ուղղվելու են երկրի տնտեսությունում առկա արտահանական ուղղությունների զարգացմանն ու նորերի որոնմանը, աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացմանը։ Այս քաղաքականությունն այլընտրանք չունի, քանզի փորձը ցույց է տալիս, որ այն երկրների տնտեսությունները, որոնք որոշել են մրցակցել ներմուծման հետ ազգային մակարդակով, այլ ոչ թե մրցակցել արտասահմանյան շուկաների համար, շատ չանցած հասնում են իրենց աճի առավելագույնին։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի ներքին շուկան, ցավոք, շատ փոքր Õ �։ Բայց սկզբունքորեն ճիշտ չէր լինի միայն արտահանման զարգացման ուղղությամբ կողմնորոշվելը։ Կարևոր է նաև բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ներմուծումը կրճատելուն, ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված հայրենական արտադրության զարգացմանը։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել նաև ներդրումների ծավալի ավելացմանը, ազգային արտադրողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Տնտեսական զարգացման ռազմավարությունը պետք է հենվի տնտեսական այնպիսի քաղաքականության վրա, որը կորոշի ինչպես արտահանման ծավալների աճին, այնպես էլ ներմուծման ծավÕ �լները կրճատելուն ուղղված ներդրումների օպտիմալ հարաբերկացությունը։ Նշենք, որ ՀՀ-ում սպառողների մեծ պահանջարկը վայելող ապրանքների 25 տեսակներից, որոնք մեծ ծավալներով ներմուծվում են, 19 անուն ապրանքների պարագայում կարելի է զգալիորեն կրճատել դրանց ներմուծումը։ Օրինակ, ՀՀ-ում սպառվող խոզի մսի 30%-ը, հավի մսի 73,7%-ը, կարագի 89%-ը, ցորենի 43%-ը, մակարոնեղենի 69,1%-ը, ծխախոտի արտադրանքի 51,7%-ը և այլն 2016թ. ներմուծվել է (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին, էջ 239)։ Ընդհանուր առմամբ, այս տեսականու միայն 19 ապրանքատեսակներ ի պարագայում ներմուծման կրճատման ընդհանուր ծավալը կարող է կազմել $501 մլն 626, 5 հազար։

Այս առումով խիստ կարևոր է, որպեսզի հասարակությունը, քաղաքական կուսակցությունները, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկա օրերին ներդրումային ծրագրեր ներկայացնել, ամենագործուն մասնակցությունն ունենան այդ ծրագրերի քննարկմանը։ Շահագրգիռ մասնակցություն ունենալով այդ ծրագրերի քննարկմանը, ներկայացնելով իրենց դիտողությունները և այլընտրանքային առաջարկները երկրի առջև ծառացած մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման հարցերի վերաբերյալ՝ մեր քաղաքացիները դրանով իսկ համամասնակից կդառնան պատասխանատու այն աշխատÕ �նքին, որը պետք է արվի ամենամոտ ապագայում։ Նման մոտեցումն, անկասկած, թույլ կտա մեր քաղաքացիներին ավելի օբյեկտիվ գնահատել այս կամ այն քաղաքական կուսակցության, այս կամ այն նախընտրական դաշինքի օգտակարության աստիճանը մեր տնտեսության առջև կանգնած այդ հրատապ, վճռորոշ խնդիրների լուծման գործում։ Որքան ավելի շահագրգիռ և փաստարկված լինեն այդ բանակռիվները, այնքան ավելի մեծ կլինի մեր քաղաքացիների վստահությունն այն քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ոչ թե խոսքով, այլ իսկապես են շահագրգռված մշակելու և իրականացնելու ՀՀ զարգացÕ �ան որքան հնարավոր է ավելի արդյունավետ ռազմավարություն։ Իդեալական պարագայում կառավարող Հանրապետական կուսակցությունը, նրա ընդդիմախոս քաղաքական կուսակցությունները և դաշինքները կարող են, օրինակ, պայմանավորվել երկրի աճի միասնական ռազմավարության շուրջ, որին նրանցից յուրաքանչյուրը կհետևի իշխանության ղեկին գտնվելու ժամանակաշրջանում։ Եվ եթե ֆորմալ համաձայնությունը չկնքվի էլ, ապա միանգամայն հավանական է, որ զարգացման խելամտորեն կազմված ռազմավարությունը, որը կվայելի հասարակության վստահությունը, կունենա երկարաժամկետ բնույթ անգամ այն նÕ �խաձեռնած կառավարության փոխվելու դեպքում։

Առաջիկա բանավեճերի ընթացքում, կարծում եմ, կա մի շարք հարցերի, գործոնների նախնական վերլուծության անհրաժեշտություն, որոնք կարող են էապես ազդել զարգացման միասնական ռազմավարության մշակման վրա, համապատասխան ճշգրտումներ մտցնել այդ փաստաթղթում։ Վերլուծության ենթակա հարցերի թվում կարելի է առանձնացնել, օրինակ, հետևյալները. վերջին տարիներին ինչպիսի՞ն է եղել Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ կուտակման նորմի դինամիկան, այսինքն՝ ինչպիսի՞ն է ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ ծավալում։ Գաղտնիք չէ, որ կուտակման նորմը կարևոր բնութագրիչ է, որը Õ �եծապես ազդում է տնտեսական աճի տեմպերի վրա, քանի որ հավասար այլ պայմաններում որքան ավելի բարձր է կուտակման նորմը, այնքան ավելի զգալի են տնտեսական աճի տեմպերը, և հակառակը։ Բնական է, որ այս հարցն արժանի է մանրամասն ուսումնասիրման։

Կարևոր է նաև տալ համեմատական վերլուծությունն այն բանի, թե որքան ենք մենք վճարում օտարերկրյա վարկատուներին ավելի վաղ ստացած վարկերի մարման համար և որքան ենք ստանում արտասահմանից, այսինքն՝ պարզենք, թե ինչպիսին է ներդրումային գործողությունների հաշվեկշիռը՝ դրակա՞ն է, թե՞ բացասական։ Ցավոք, Հայաստանի համար այդ հաշվեկշիռը լուրջ տագնապ է հարուցում։ Այսպես, վերջին տարիներին ուղղակի ներդրումները բացասական են եղել. 2013թ. – մինուս $353,52 մլն, 2014թ. – մինուս $365,00 մլն, 2015թ. – մինուս $169,79 մլն, 2016թ. հունվար-սեպտեմբեր – մինուս $182,46 մլն։ Հարկ է հավ ելել նաև, որ այդ նույն ժամանակաընթացքում տեղի է ունեցել ՀՀ ներքին և արտաքին պետական պարտքի սպասարկման ծավալների ամենամյա աճ։ Այսպես, 2013թ. ներքին պետական պարտքի սպասարկման վրա ծախսվել է 29 մլրդ 921,5 մլն դրամ, իսկ 2014թ.՝ 33 մլրդ 56,7 մլն դրամ (աճը՝ 110,5%), արտաքին պետական պարտքի սպասարկման վրա 2013թ. ծախսվել է 16 մլրդ 824,4 մլն դրամ, արտաքին պետպարտքի վրա՝ 28 մլրդ 587,4 մլն դրամ (աճը՝ 169,9%)։ Պետական պարտքի սպասարկման աճի այս միտումը պահպանվել է նաև հաջորդ երկու տարիներին։ Եթե 2015թ. ներքին պետական պարտքի սպասարկումը եղել է 32 մլրդ 179,4 մլն դրամ ծավալով, ապա 2016թ. այդ թ իվը եղել է 42 մլրդ 32,2 մլն (աճը՝ 130,6%), արտաքին պետական պարտքի սպասարկման համար 2015թ. հատկացվել է 41 մլրդ  904,7 մլն դրամ, 2016թ.՝ համապատասխանաբար 56 մլրդ 244,2 մլն դրամ (աճը՝ 134,2%)։

Ինչպես երևում է վերոբերյալ տվյալներից, նախկինում վերցված վարկերի տոկոսավճարները բնավ չեն հավասարակշռվում օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ։ Ավելին, դրանք բացասական են և վկայում են կապիտալի արտահոսքի մասին, այսինքն՝ վերջին չորս տարիներին ներդրողներն իրենց միջոցներից ավելի շատ են վերցրել ՀՀ տնտեսությունից, քան ներդրել են։ Այս հանգամանքն էլ ավելի է ընդգծում օտարերկրյա ներդրումների լայն ներգրավման ուղեգծի իրագործման հարցում կառավարությանը բազմակողմանիորեն աջակցելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, շատ կարևոր է, որպեսզի կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված լինի Հայաստանի ՀՆԱ-ում կուտակման նորմի էական բարձրացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Ընդ որում՝ հարկ է մանրակրկիտ վերլուծել յուրաքանչյուր ձեռնարկության, ընդհանրապես յուրաքանչյուր ճյուղի առկա հնարավորությունները՝ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, առավել հեռանկարային և նշանակալի նախագծերի վրա դրանք կենտրոնացնելու վերաբերյալ  հանձնարարականներ մշակելու նպատակով։ Նման Õ �ոտեցումը խիստ հրատապ է, քանի որ ներքին ներդրումների խթանումը, արտադրության աճի զգալի բարձրացման հետ մեկտեղ, դրական ներգործություն կունենա Հայաստանի ներդրումային գրավչության վրա։

Այս առնչությամբ կուզենայի հատկապես նշել, որ երկրի ներդրումային գրավչության վարկանիշը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար (որը հաշվարկվում է համապատասխան ինդեքսի՝ FDI Conficlence Index-ի հիման վրա) ոչ քիչ չափով կախված է պետության տնտեսական, քաղաքական, սոցիալական, էկոլոգիական կայունությունից։ Դա, բնականաբար, հատուկ պատասխանատվություն է դնում երկրի քաղաքական դասի վրա, որի պարտքը քաղաքացիների, հայոց պետականության առջև այն է, որ օգտագործի գալիք նախընտրական քարոզարշավը (այս հանգամանքների հաշվառմամբ) Հայաստանի՝ որպես իրավական պետության, իմիջի հետագա բարելավման նպատակով։

Հարկ է նշել նաև, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս. կոռումպացված համարվող երկրներ ավելի քիչ օտարերկրյա ներդրումներ են ուղղվում, ինչը նվազեցնում է հետագայում նրանց բարգավաճման հնարավորությունները։ Ուստի,  միանգամայն օրինաչափ է, որ Հաշվետվությունում ՀՀ կառավարությունն առաջնահերթ ուշադրություն է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին։ Հատկանշական է, որ օրերս Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առևտրային պալատի համաժողովում, մ իանգամայն իրավացիորեն խոսեց կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, միաժամանակ նշեց, որ կոռուպցիան կարող է սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը։ «Երբ 15 ամիս առաջ (դեսպանի պաշտոնին նշանակվելուց հետո) նշեցի կոռուպցիայի և ազգային անվտանգության միջև փոխադարձ կապի մասին, շատերը զարմացան կամ ուշադրություն չդարձրին... Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ընթացած հանրային բանակռիվներում նշվում էր այն քայքայիչ ազդեցության մասին, որը կոռուպցիան կարող է թողնել ազգային անվտանգության հարցերի վրա, և այս հարցիÕ ¶ սևեռվեց հանրության ուշադրությունը»,- ասաց Ռ.Միլսը։ Ընդհանուր առմամբ կողմնակից լինելով ԱՄՆ դեսպանի՝ համաժողովի ընթացքում արտահայտած և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովմանն ուղղված առաջարկություններին՝ կուզենայի ուշադրություն դարձնել նաև հետևյալ հանգամանքին։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած դրական քայլերին՝ իրականացվող աշխատանքը, ինչպես քանիցս նշել է ՀՀ նախագահը, որակապես նոր մոտեցման կարիք ունի։ Կարծում եմ, որ արդյունավետությունն աշխատանքի այս հատվածում զգալիորեն ավելի ծանրա կշիռ կլինի, եթե ՀՀ կառավարությունը կարողանա պետական ողջ ապարատի աշխատանքում ներդնել նպատակների առաջադրման և ձևակերպման հայտնի և արդյունավետ տեխնոլոգիան՝ այսպես կոչված SMART-տեխնոլոգիան։ Վերջինի ներդրումը մեր կառավարության համար հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ իր իսկ առաջադրած նպատակները առավելագույնս հասկանալի և որոշակի կլինեն ու թույլ կտան լիակատար պատկերացում ունենալ, թե ինչպիսին է լինելու այդ նպատակների իրագործման վերջնարդյունքը (Specific – կոնկրետ են)։

Կարևոր է նաև, որպեսզի կառավարության առաջադրած նպատակները լինեն չափելի, որպեսզի կարելի լինի իմանալ, որ դրանք արդեն ձեռք են բերվել (Measurable – չափելի են)։

Խիստ էական է, որպեսզի այդ նպատակները լինեն իրականանալի նաև արտաքին գործոնների (ինչը հատկապես ակտուալ է Հայաստանի համար) և ներքին ռեսուրսների տեսանկյունից (Attainable – իրականանալի են)։

Անհրաժեշտ է, որպեսզի առաջադրված նպատակները հարաբերակցվեն այլ՝ ավելի ընդհանուր, ինչպես նաև ռազմավարական նպատակների հետ և աշխատեն դրանց ձեռքբերման համար (այսինքն՝ այն, ինչ արվում է այսօր, անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ստացվի մեկ ամսվա և ավելի հեռահար ժամանակի համար ծրագրվածը և, հետևաբար, վերջնարդյունքում համապատասխանի նաև գլխավոր կենսական նպատակներին)։ Սա առաջադրված նպատակի հարաբերակցության պայմանն է (Relevant)։

Եվ վերջապես, նպատակը պետք է հստակ ժամանակի համար դրվի, պետք է լինեն դրան հասնելու կոնկրետ ժամկետներ (և միջանկյալ հսկիչ պահեր) (Time bounded – կապված են ժամանակով)։ Կարծում եմ, որ քաղաքական ուժերը, որոնք իսկապես են շահագրգռված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպմամբ և ոչ թե փորձում են իրենց շահն ունենալ ինչ-որ ամբոխահաճո դիվիդենդներ ստանալու տեսանկյունից, կօգտվեն գալիք նախընտրական քարոզարշավից և իրենց կոնկրետ առաջարկությունները կանեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ։

Ավարտելով մտորումներս՝ կուզենայի վստահություն հայտնել, որ արդեն սկսված նախընտրական պայքարի արդյունքում պրագմատիզմը կհաղթանակի ամբոխավարությանն ու ամբոխահաճությանը։   

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута