Սերն օգնում է պայքարել վնասակար սովորությունների դեմ
ЛАЙФԳերմանացի գիտնականները ուսումնասիրել և հայտնաբերել են, որ այն դեղամիջոցը, որի բաղադրության մեջ կա օքսիտոցին հորմոն, այսինքն` «սիրո հորմոն», նպաստում է ալկոհոլից ու թմրադեղերից կախվածություն ունեցող մարդկանց բուժմանը: Մկների վրա փորձ է կատարվել, որն ավարտվել է հաջողությամբ:
Գիտնականները ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ այդ դեղն օգտագործելուց հետո հետաքրքրությունը դեպի ալկոհոլային խմիչքները և թմամիջոցները անհետանում է:

Փորձագետները պնդում են, որ եթե նման միջոցով մարդու օրգանիզմում վերականգնվի օքսիտոցինի մակարդակը, կկարգավորվի նաև մարդու ուղեղային համակարգը և վնասակար կախվածությունը կնվազի այն աստիճան, որը հնարավոր կլինի հեշտորեն վերահսկել:
Օքսիտոցինի օգնությամբ կարելի է բարձրացնել մարդու վստահությունը և նվազեցնել նրա վախերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



