Գիտնականները բացահայտել են հաղթանակի պահին ձեռքերը վեր պահելու գաղտնիքը
ЛАЙФՀաճախ կարելի է տեսնել, որ ուրախության պահին (օրինակ, առաջին տեղը գրավելիս) մարդը ձեռքերը վեր է պարզում: Գիտնականները որոշել են պարզել, թե որտեղից է սկիզբ առնում այդ շարժումը և ինչպես է ձևավորվել մարդու մեջ, հայտնում է The Independent-ը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ տվյալ շարժումը գրված է մարդու գլխուղեղի հնագույն համակարգում, որը կապված է հիմնական զգացմունքների հետ: Վարկած կա, որ տվյալ կապը ակտիվացել է, երբ նախամարդիկ տոնել են իրենց առաջին հաղթանակները:

Մարդը մինչ այժմ օգտագործում է մարմնի լեզուն այնպես, ինչպես դա անում էին նրա նախնիները և դա կշարունակվի դարեդար, ասում են մասնագետները:

Քանի որ մարդը սոցիալական էակ է և մարդիկ հակված են խմբերով գործել, մարդը մշտապես ժեստեր է կիրառում, որոնք մատնանշում են նրա վերաբերմունքը և նրա տարածքը: Հենց այդպիսի ազդանշան է ձեռքերի վեր պարզումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



