ԱՄՆ–ում Թրամփի հրամանագրից հետո չեղարկվել է ավելի քան 100 հազար մուտքի արտոնագիր
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալներին վերաբերող հրամանագրից հետո Միացյալ Նահանգները չեղարկել է ավելի քան 100 հազար մուտքի արտոնագիր, հաղորդում է Washington Post–ը՝ վկայակոչելով հրամանագրի դեմ դատաքննության ընթացքում կառավարության շահերը ներկայացնող իրավաբանին։
Իրավաբանը շեշետել է այս թիվը հիշատակել է ԱՄՆ–ը մուտք պահանջող Եմենի երկու քաղաքացիների գործ քննության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր «Օտարերկրացի ահաբեկիչներից մուտքից երկիրը պաշտպանելու մասին» հրամանագիրը, որը 90 օրով արգելում է մահմեդական 7 երկրների (Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, ՍԻրիայի, Սոմալիի եւ Սուդանի ) քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ, ինչպես նաեւ 120 օրով դադարեցնում է ցանկացած փախստականի ընդունումը եւ անորոշ ժամանակով արգելում Սիրիայից փախստականների ընդունումը։
Հրամանագիրը արդեն իսկ բազմաթիվ իրավաբանական վեճերի պատճառ է դարձել, դրա դեմ մի շարք հայցեր են ներկայացվել։



