ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը պետականորեն վերաճանաչվել է
ОБЩЕСТВОՖրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության որոշմամբ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը 2017-ի հունվարին պետականորեն վերաճանանչվել է: Ըստ այդմ ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը մնում է համարժեք ֆրանսիաի ճարտարապետի պետական դիպլոմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ից:
Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին գրանցվել մասնագիտական գործունեություն ծավալելու «Պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի ինքնուրույն նախագիծ ներկայացնելու» լիցենզիա ստանալու համար: Պետության կողմից շնորհված այդ լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել մասնագիտական գործունեություն, ճարտարապետի մասնագիտությանը հատուկ իրավունքների և պարտավորությունների շրջանակում:
Ֆրանսիաի մշակույթի և հաղորդակցության նախարարի նշված որոշման, համար հիմք է հանդիսացել Եվրոպական միության ոչ անդամ պետություններում ճարտարապետներին տրվող դիպլոմների, հավաստագրերի և այլ կոչումների ճանանչման մասնագիտական որակավորումների ճանանչման ազգային հանձնաժողովի գնահատականը: Հանձնաժողովը ուսումնասիրելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի կրթության որակը դրական կարծիք է հայտնել ճարտարապետի հայկական դիպլոմի ճանանչման վերաբերյալ:



