ԵԽԽՎ-ում փաստաթուղթ է ներկայացվել, որը բացահայտում է Ադրբեջանի կաշառելու մեխանիզմները․ The Guardian
МЕЖДУНАРОДНОЕԵԽԽՎ-ում փաստաթուղթ է ներկայացվել, որը բացահայտում է Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմները. հաղորդում է The Guardian-ը։
Փաստաթղթի նախաձեռնողը նիդեռլանդացի խորհրդարանական Փիթեր Օմտզիխտն է։ Հռչակագիրը ստորագրել են 25 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սկանդինավյան երկրների, Ուկրաինայի և Բալթյան երկրների:
Փաստաթղթի հեղինակը և այն ստորագրած անձինք ԵԽԽՎ-ի ղեկավարությանը կոչ են անում հետաքննել աղմկահարույց սկանդալը՝ կապված իտալացի նախկին խորհրդարանական Լուկա Վոլոնտի հետ, որը 2013թ․ երկու միլիոն դոլարի կաշառք է ստացել, որպեսզի խափանի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը։
Փաստաթղթում կան փաստեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են եվրոպացի մի շարք խորհրդարանականների։
Պարբերականի փոխանցմամբ՝ տվյալ փաստաթուղթը մեծ կասկածի տակ է դնում Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցերի և հայտարարությունների օբյեկտիվ լինելը՝ եվրոպական տվյալ կառույցի շրջանակներում։



