6 խորամանկություն՝ առաջին ժամադրությանն ավելի լավ տպավորություն թողնելու համար
ЛАЙФԲոլորս էլ ուզում ենք, որ մեզ հետ առաջին անգամ շփվողները մեզ դատեն ոչ թե արտաքին տեսքով, այլ հմտություններով ու գիտելիքներով: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, դիմավորում են տեսքով, ճանապարհ դնում՝ խելքով:
Past.am-ն առաջարկում է մի քանի խորամանկություն՝ առաջին ժամադրությանն ավելի լավ տպավորություն թողնելու համար:
1. Ձեր վարքը

Ուշադրություն դարձրեք Ձեր հարաբերություններին՝ շրջապատի հետ: Պետք է գիտակցաբար մոտենալ ձեր դեմքի արտահայտությանը, ձայնի տեմբրին և մարմնի լեզվին: Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջիններս առաջին տպավորություն թողնելու գործում խոսքից քիչ դեր չունեն:Եվ պետք չէ թերագնահատել անկեղծ ժպիտի ուժը:
2. Անձնական տարածք

Պրոքսեմիկան գիտություն է այն մասին, թե մենք ինչպես ենք օգտագործում մեզ շրջապատող տարածությունը շփման ժամանակ: Այս գիտությունը հասկանալը կօգնի զգալիորեն մեծացնել Ձեր շանսերը՝ ուրիշների հետ շփման ժամանակ:
3. Ձեր հագուստը

Ձեր հագուստը պետք է համապատասխանի Ձեր խոսքին և վարքին: Եթե ուզում եք, որ առաջին տպավորությունը լավը լինի, հագուստը պետք է մաքուր լինի, Ձեր վրա լավ նստի և համապատասխանի տվյալ իրավիճակին:
4. Ձեր աքսեսուարները

Հիշեք, որ ավելի քիչ, նշանակում է ավելի լավ: Պետք չէ չափն անցնել՝ աքսեսուարներ ընտրելիս: Վերջիններս պետք է լրացնեն Ձեր կերպարը, ոչ թե Ձեզ վրա ուշադրություն հրավիրեն: Կոշիկը նույնպես պակաս կարևոր չէ, այնպես որ, ավելի լավ է համոզվեք, որ այն կատարյալ վիճակում է:
5. Ձեր սանրվածքը

Ձեր սանրվածքը կարող է լրացնել Ձեր կերպարը կամ ամբողջությամբ փչացնել այն: Խճճված, յուղոտ, լաքից թրջված կամ գզգզված մազերը կարող են վանող տպավորություն թողնել, այդ պատճառով համոզվեք, որ Ձեր մազերը, ինչպես նաև եղունգները, մաքուր են և կոկիկ:
6. Ձեր դիմահարդարումը

Դիմահարդարումը կօգնի Ձեզ ավելի վստահ լինել, բայց այն պետք է ընտրել իրավիճակին համապատասխան: Ավելի լավ է նախապատվությունը տալ թեթև, բնական դիմահարդարմանը, որը կընդգծի Ձեր առավելությունները:



