Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը կնկարահանվեն ոստիկանների դաժանության մասին պատմող թրիլերում
ОБЩЕСТВОՀոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը վերստին կմիանան Dragged Across Concrete («Բետոնի միջով քարշ տվածները») քրեական թրիլերին մասնակցելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Արտիստները կմարմնավորեն գործընկեր ոստիկաններին: Նրանց աշխատանքից ազատում են այն տեսագրության հայտնվելուց հետո, որտեղ նրանք ֆիզիկական ուժի գործադրմամբ ցուցմունքներ են կորզում կասկածյալից:
Ռեժիսորը Ս. Քրեյգ Զալերն Է՝ «Ոսկրե տոմահավկ» կինոնկարի հեղինակը:
2016 թվականին Վինս Վոնը եւ Մել Գիբսոնը միասին աշխատել են «Խղճի մտոք» զինվորական դրաման ստեղծելիս: Գիբսոնը հանդես Է եկել որպես կինոժապավենի ռեժիսոր, իսկ Վոնը կատարել Է գլխավոր դերերից մեկը:
Մել Գիբսոնը որպես դերասան հայտնի Է «Արբեցուցիչ լուսաբաց», «Խիզախ սիրտը», «Մահացու զենք» եւ «Խելակորույս Մաքսը» կինոնկարներից:
Վինս Վոնը խաղացել Է առաջատար գործող անձանցից մեկի դերն «Իսկական խուզարկու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: Նա կատարել Է գլխավոր դերը Գաս Վան Սենտի «Պսիխո» ռեմեյքում եւ «Վռնդիչ դռնապանները» կատակերգությունում:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



