Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին
ФОТО Life.panorama.am-ը գրում է
Վերջին օրերին լուրեր են տարածվել, թե «Ռեստարտ 2020» սիթքոմը երկրորդ եթերաշրջան չի ունենա եւ այլեւս չի հեռարձակվի: Թե որքանով են հավաստի տարածված լուրերը եւ ինչ ընթացք է սպասվում «Ռեստարտ 2020»-ում հարցերի պատասխանները Life.panorama.am-ը փորձեց ճշտել սիթքոմի գլխավոր հերոս, դերասան Մկրտիչ Արզումանյանից.
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ այս շրջանում կատարվում են սցենարային աշխատանքները եւ ըստ նախնական պայմանավորվածության՝ գարնանը մենք կրկին եթերում կլինենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում «Ռեստարտ 2020»-ի երկրորդ եթերաշրջանում, Մկոն նկատեց.
«Փակագծեր բացելու իրավունքը չունեմ: Այդպիսով կկոտրեմ հետաքրքրությունը: Միայն կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում սպասվում են հետաքրքիր սյուժետային զարգացումներ, կարծում եմ՝ մեզ ուրախ եթերաշրջան է սպասվում»:
Հարցին, թե Մկրտիչ Արզումանյանը գոհ էր արդյոք առաջին եթերաշրջանի արդյունքներից եւ ստացված արձագանքներից, պատասխանեց.
«Իհարկե, բնականոն հունով լսել եմ թե դրական, թե բացասական արձագանքներ: Ազնվորեն ասեմ՝ ամեն ինչ չէր, որ սրտովս էր, բայց դա նորմալ ստեղծագործական ճանապարհ է, որը պետք է անցնենք հասկանալու համար, թե ինչ է պետք մեր հեռուստասերիալին: Երկրորդ սեզոնում այդ բացերը լրացնելով կներկայանանք, վստահաբար՝ շատ ավելի լավ եթերաշրջան է սպասվում հեռուստադիտողին, ամեն դեպքում՝ ես ու գործընկերներս այդպես ենք տրամադրված: Մենք ամեն ինչ կանենք՝ մաքսիմալ լավ աշխատանք ստանալու համար»:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



