Հայ գրոսմայստերները կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը
ОБЩЕСТВОՀայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիան այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա օփեն»-ին կմասնակցեն 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին: «Պորտուգալիա օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են ուղևորվել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, մրցաշարին կմասնակցի նաև Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



