ԱՄՆ-ի հանրախանութների ցանցը հրաժարվել Է վաճառքի համար ապրանքներ գնել Թրամփի դստեր ֆիրմայից
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել Է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու Է ընթացիկ տարվա աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Nordstrom-ն իր որոշումը բացատրել Է առեւտրանիշի վատ վաճառքով: «Մենք միշտ հայտարարել ենք, որ գնումների մասին որոշումներն ընունում ենք վաճառքների արդյունքների հիման վրա: Մեզ մոտ ներկայացված են հազարավոր տարբեր առեւտրանիշեր, այդ թվում՝ ավելի քան 2 հազարը՝ կայքում»,- The Hollywood Reporter հանդեսին հայտարարել են ցանցի մամուլի ծառայությունում, որի կենտրոնակայանը գտնվում Է Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):
Հանդեսն առայժմ որեւիցե փոխադարձ կապ չի հայտնաբերել հանրախանութների ցանցի որոշման եւ Թրամփի հակառակորդների գործողությունների միջեւ, որոնք կոչ են անում չգնել նրա դստեր ֆիրմայի արտադրանքը, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնք թողարկում են ԱՄՆ-ի նախագահին պատկանող ձեռնարկությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



