Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատգամավորներին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով փետրվարի 2-ին այցելել է Թուրքիա, հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:
Հայտնի է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և մասնավորապես օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ պահանջել էր Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերին ընդունել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպումների ընթացքում Մերկելը բարձրաձայնել է երկրում հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



