Թրամփը հայտարարել Է, թե չի մեղմացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,- ասել Է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել Էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:
Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում Է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը: «Դա նորմալ պրակտիկա Է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



