Կրեմլը չի ցանկանում ժամանակից շուտ գնահատական տալ ԱԴԾ–ի նկատմամբ պատժամիջոցների մեղմելու մասին որոշմանը
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլը վաղաժամ է համարում Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության կողմից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության դեմ 2016 թվականին ընդունված պատժամիջոցները մեղմելու մասին որոշումը։ Այս մասին հայատարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ «Նախ պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը», – ասել է նա։
Պեսկովը նաեւ հիշեցրել է, թե որ Միացյալ Նահանգները երբեք պատժամիջոցների տակ չեն ներառում հարցեր, որոնք իրենց կարող են ինչ–որ օգուտ բերել։ Որպես օրինակ Ռուսաստանի նախագահի խոսնակը մատնանշել է «հրթիռների շարժիչները, որոնք Միացյալ Նահանգները՝ հակառակ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների, շարունակում է գնել նախկին ծավալներով»։
Միացյալ Նահանգները սկսել էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ ԱԴԾ–ի նկատմամբ՝ ԱՄՆ–ի նախագահի քարոզարշավի ընթացքում հաքերային հարձակումների սկանդալի հետ կապված։



