Դուտերտեն բանակը կնետի թմրավաճառների դեմ պայքարելու համար
ОБЩЕСТВОՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել Է, որ մտադիր Է երկրի զինված ուժերն օգտագործել թմրավաճառների դեմ պայքարելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Համապատասխան հրամանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս: Ֆիլիպինների ղեկավարի խոսքով՝ դա անհրաժեշտ Է, քանի որ թմրանյութերը վերածվել են երկրի ազգային անվտանգության սպառնալիքի: Ըստ որում Դուտերտեն ընդգծել Է, որ մտադիր չԷ ռազմական դրություն հայտարարել, թեեւ ավելի վաղ բազմիցս սպառնացել Է դա անել:
Գործակալությունը նման որոշումը կապում Է ֆիլիպինյան ոստիկանության ճգնաժամի հետ, որն առնվազն մեկ ամիս հարկադրված Էր դադարեցնել գործողությունները թմրամաֆիայի դեմ: Առիթ Էր դարձել հարավկորեացի գործարար Չի Իկ Չուի սպանությունը, որին առեւանգել Էին թմրանյութերի դեմ պայքարի հատուկ ջոկատի մարտիկները:
Դրանից հետո Ֆիլիպինների ոստիկանության ղեկավար Ռոնալդ դելա Ռոսան նախազգուշացրել Է իրավապահ մարմիններում «սրիկաների դեմ պատերազմ» սկսելու մասին: Դուտերտեն իր հերթին հայտարարել Է, որ կարգի պահապանների 40 տոկոսը կոռումպացված Է եւ «նույնքան ստոր, որքան եւ թմրավաճառների ելուզակախմբերի պարագլուխները»:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



