Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում սխալների հեղինակները պետք է կրեն պատասխանատվություն. ՀՀ ՄԻՊ
ОБЩЕСТВОԱնփութության հետևանքով ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում կատարված սխալ նշման համար համապատասխան անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ օրերս զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված ընդունելությանը մասնակց ել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և քննարկել են զինգրքույկներում «անվավեր» կատարած գրառումը:
«Այն որ «անվավեր» գրությունն անփութության պատճառ է, հրապարակային պատասխան է, այլ ոչ թե ինձ ուղղված պատասխան: Հետևություններ կարող եմ անել այն ժամանակ, երբ ՄԻՊ-ի հարցմանը պատասխանեն: Եթե սա անփութություն է, ապա պետք է համապատասխան անձինք ենթարկվեն պատասխանատվության», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Թաթոյանը:



