Գերմանիան կսկսի վճարել փախստականներին հայրենիք վերադառնալու համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է «Սկզբնական օգնություն պլյուս» նոր միգրացիոն ծրագրի գործարկման մասին, որը վճարումներ Է նախատեսում այն փախստականներին, որոնք կորոշեն կամավոր վերադառնալ հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին պատմել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը:
Նրա խոսքով՝ ծրագիրը, որն սկսել Է գործել փետրվարի 1-ից, միգրանտների Է ներառում 45 երկրներից, բացառությամբ Արեւմտյան Բալկանների պետությունների: Դրա ֆինանսավորման համար ընթացիկ տարում համերկրային կառավարությունը հատկացրել Է 40 մլն եվրո:
Ծրագրի հիմքում, հրատարակության տեղեկատվության համաձայն, կամավոր վերադարձի սկզբունքն Է: Այն փախստականներին, որոնք կորոշեն հայրենիք վերադառնալ նախքան Գերմանիայում նրանց ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունումը, կվճարվի 1200 եվրո: Նրանց, ում մերժել են, կվճարեն 800 եվրո՝ պայմանով, որ նրանք վճիռը չեն գանգատարկի:
Ֆինանսական փոխհատուցումները նախատեսված են 12 եւ ավելի բարձր տարիքի անձանց համար: Փողի վճարումն իրականացվելու Է երկու փուլով. գումարի կեսը միգրանտը կստանա Գերմանիայից մեկնելիս, իսկ մնացածը՝ վեց ամիս իր հայրենիքում ապրելուց հետո:
Ինչպես նշվում Է, նոր միջոցառումների համալիրը կլրացնի «Գերմանիայում փախստականների համար վերաինտեգրացման ծրագիրը», որին համապատասխան միգրանտներին երկրից մեկնելու համար 200 եվրո Է տրամադրվում ճանապարհային ծախսերի համար, ինչպես նաեւ օժանդակ վճարում Է նախատեսվում 300-500 եվրոյի չափով:
Փորձագետները նշում են, որ այս կերպ Գերմանիան կանցլեր Անգելա Մերկելը ձգտում Է քաղաքական միավորներ հավաքել ընտրությունների նախաշեմին:
Լուսանկարը`Reuters
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



