ԱՄՆ-ը պաշտոնական նախազգուշացում Է արել Իրանին բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը դատապարտում Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ համարում Է, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ պաշտոնական նախազգուշացում Է անում երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել Է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը:
«Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին… Իրանը շարունակում Է սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: ԱՄՆ-ը շարունակում Է դատապարտել Իրանի նմանօրինակ գործողությունները, որոնք խախտում են անվտանգությունն ու կայունությունը եւ պետությունների բարգավաճումը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է նա:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել Է նոր հրթիռների արձակումը, նշելով, որ այն չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որը 2015 թվականին հուլիսին Իրանի հետ համաձայնեցվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի կողմից:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագիծ Է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Այդ մասին ասված Է դրա հեղինակներից մեկի՝ Իլինոյսի նահանգից կոնգրեսական Փիթեր Ռոսքեմի կայքում: Փաստաթուղթը պատրաստվել Է չորս կոնգրեսականների կողմից, որոնք գլխավորում են Իսրայելի գործերի խումբը, որը գործում Է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության կազմում: Մասնավորապես, օրինագիծն ուղղված Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ պայքարին:
Օրինագծով նախատեսվում Է «նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Mahan Air ավիաընկերության դեմ, որն օգնում Է Կորպուսին տարածելու ահաբեկչությունը»:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



