Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի.«Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են։ Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով։ Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը։ «Ո՛չ, նման բան չկա։ Ես նման տեղեկություններ չունեմ»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր Աժ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



