Սենատի հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ–ի գլխավոր դատախազի թեկնածությունը
МЕЖДУНАРОДНОЕՍենատի իրավաբանական կոմիտեն հաստատել է ԱՄՆ–ի արդարադատության նախարարի եւ գխավոր դատախազի պաշտոնին նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած սենատոր Ջեֆ Սեշընսի թեկնածությունը։ Սա թույլ կտա Սենատի լիագումար նիստում Սեշնսի թեկնածության շուրջ քվեարկությունը անցկացնել արդեն այս շաբաթ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»–ը։
Լսումները Սենատի կոմիտեում կայացել են դեմոկրատների կողմից քննարկումները արգելափակելու հաջորդ օրը եւ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ–ի միգրացիոն սահմանափակումները դատարանում պաշտպանելուց հրաժարվելու պատճառով գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսին աշխատանքից հեռացնելուց երկու օր անց։
Սենատի իրավաբանական կոմիտեում կայացած բուռն քննարկումների ժամանակ դեմոկրատ սենատակակնները պնդում էին, թե արդարադատության նախարարի պաշտոնում միգրացիոն քաղաքականության եւ այլ հարցերով Թրամփի խորհրդական Ջեֆ Սեշընսը հազիվ թե կարողանա օբյեկտիվ եւ անաչառ իրականացնել իր պարտականությունները։



