Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չունի
ПОЛИТИКАՀայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասին հանդիպման մասին տեղեկություններ չունի: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջա նակներում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Նյու Յորքում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ նախագահների հանդիպման վերաբերյալ հայկական կողմը տեղեկություններ չունի: Իսկ ձեր նշած դիվանագետը կամ, առհասարակ, միջազգային կառույցներից մեր բոլոր դիվանագետ գործընկերներն ավելի լավ կլինի, որ «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգներում կամ հայտարարությամբ հստակ մատնանշեն, որ Ադրբեջանը սպանում է ՀՀ խաղաղ բնակիչների և մերժում է բանակցային գործընթացը՝ փորձելով խնդիրը փակուղի տանել»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու է՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ հայկական կողմը չունի: ԱԺ փոխնախագահը հավելեց, որ բոլորը պետք է իմանան, որ Ադրբեջանը ահաբեկչական դեմք ունի, որ սպանում է խաղաղ բնակիչների, իսկ միջազգային կառույցները պետք է այդ ամենին հստակ գնահատական տան:



