«Ֆուլ հաուս» սիթքոմում նոր կերպարներ կլինեն. Գրիգոր Դանիելյան
ЛАЙФ«Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն փետրվարի 7-ին, իսկ մինչ այդ սցենարի հեղինակները մեծ պատասխանատվությամբ զբաղված են սցենարային աշխատանքներով. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով նաեւ սցենարի հեղինակներից մեկն է:
«Իհարկե, նոր եթերաշրջանի հետ կապված փակագծեր չեմ բացի, հակառակ դեպքում կկոտրեմ հեռուստադիտողի հետաքրքրությունը, սակայն պետք է ասեմ, որ մենք ինչպես միշտ անում ենք հնարավորինը, որպեսզի մեր սկզբունքները չխախտենք ու մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս շարունակի հավատարիմ մնալ մեզ: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, կարծում եմ՝ կկարողանանք պահպանել մեր հանդեպ հետաքրքրությունը», - նշեց Գրիգոր Դանիելյանը:
Հետաքրքրվելով, թե արդեն իսկ հայտնի ու սիրված հերոսները նոր եթերաշրջանում արդյոք կարգավիճակային փոփոխություններով կներկայանան, քանի որ նախորդ եթերաշրջանում Ֆելոյին եւ Տաթեւին վերջապես միասին տեսանք, մեր զրուցակիցը նշեց.
«Բնականաբար, զարգացումներ կլինեն, հերոսների կյանքում էլ ստատուսները կփոխվեն: Սակայն նկատեմ, որ սիթքոմը կսկսենք նախորդ եթերաշրջանի կարգավիճակներով, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով, ցույց կտա եթերը: Ի դեպ՝ կլինեն նաեւ անսպասելի զարգացումներ»:
Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում հիմնական հերոսներից բացի կնկարահանվեն Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Նախորդ եթերաշրջանից հայտնի Քրիստինա Եղոյանը՝ Զառայի կերպարը, եւս կշարունակի հանդես գալ սիթքոմում:
«Ֆուլ հաուս»-ի նկատմամբ հեռուստադիտողի հետաքրքրությունը ոչ մի կերպ չի պակասում, այնուամենայնիվ, հարցին, թե սիթքոմի ստեղծագործական թիմը մտավախություն չունի արդյոք ձանձրացնել հեռուստադիտողին, Գրիգորը պատասխանեց.
«Ամեն եթերաշրջանից առաջ ունենում ենք այդ մտավախությունը, դրանից ելնելով էլ՝ ինքներս մեզ ապահովագրում ենք նման վտանգներից՝ ամեն անգամ էլ ավելի լավ աշխատելով: Մենք երբեք այս հարցը չենք թողնում իներցիային, յուրաքանչյուր անգամ մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի լավ արդյունք ունենանք ու շարունակենք սիրվել մեր հեռուստադիտողի կողմից: Հույս ունենք, որ այս եթերաշրջանը եւս կհաջողենք»:
Մարտի կեսին արդեն սիրված սիթքոմը եթերում կլինի ու կշարունակի ժպիտ պարգեւել իրեն հավատարիմ հեռուստադիտողին:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



