ԶԼՄ-ները Օբամային գտել են Կարիբյան ծովի կղզիներից մեկում
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ հանգիստն անցկացնում Է Մեծ Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում՝ բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հայտնել Է TMZ ցանցային ռեսուրսը:
Ի հաստատումն իր խոսքի՝ ռեսուրսը զետեղել Է հանգստանալիս Օբամայի եւ Բրենսոնի մի շարք լուսանկարներ: Պետության նախկին ղեկավարը եւ նախկին առաջին տիկինը հյուրընկալվել են Նեկեր կղզում, որը պատկանում Է բրիտանացի ձեռնարկատիրոջը, որը մի շարք օդատիեզերական ծրագրեր Է իրականացնում ԱՄՆ-ում:
TMZ-ի գնահատմամբ՝ Օբաման՝ մուգ բեյսբոլկայով, մարզաշապիկով եւ անդրավարտիքով բացահայտորեն չի շտապում վերադառնալ ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի օր Է, ինչ կրքեր են բորբոքվում Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի պատճառով, որոնք խստացնում են ներգաղթի քաղաքականությունը:
Հունվարի 30-ին պետության 44-րդ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը տարածել Է հայտարարություն, որում Օբաման պաշտպանել Է Թրամփի քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



