ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար. Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է հիմնված լինի կրոնական կամ ազգային խտրականության վրա
МЕЖДУНАРОДНОЕԱհաբեկիչներից պաշտպանվելու համար ձեռնարկվող քայլերը չպետք է հիմնվեն կրոնական, ազգային կամ էթնիկ խտրականության վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նա նշել է, որ պետությունները ունեն իրենց սահմանները ահաբեկիչների ներթափանցումից պաշտպանելու իրավունք եւ պարտականություն։ Սակայն խտրականությունների վրա հիմնված միջոցների ձեռնարկումը հակասում է այն սկզբունքներին եւ արժեքներին, որոն վրա հիմնված է մեր հասարակությունը։
«Այս ամենը մտահոգություն եւ զայրույթ է առաջացնում այդ նույն ահաեկչական խմբավորումների մոտ, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Գլոբալ ահաբեկչական խմբավորումները, որոնք գնալով ավելի փորձված են դառնում, հաշտությամբ կարող են շրջանցել չստուգված հետախուզական տվյալների վրա հիմված չմտածված այս քայլերը», – ասված է ՄԱԿ–ի գլխավոր քատուղարի հայտարարության մեջ։
Գուտերեշին հատկապես մտահոգում է այն, որ ամբողջ աշխարհում ընդունվող միջոցները խարխլում են փախստականների պաշտպանության միջազգային համակարգը։ «Հակամարտություններից եւ հետապնդումներից փախչող մարդիկ ավելի հաճախ են բախվում փակ սահմաններին, չեն ստանում միջազգային օիրավունքի կողմից երաշխավորված անհրաժեշտ պաշտպանությունը։», – նշել է նա։



