Փալմիրայի հին միջնաբերդը սաստիկ տուժել է ռմբակոծություններից
МЕЖДУНАРОДНОЕՓորձագետները հայտարարում են, որ սիրիական ռազմաօդային ուժերը զգալի վնաս են հասցրել Փալմիրայի հին միջնաբերդին, որտեղ հիմա «Իսլամական պետության» գրոհայիններն են, հայտնում է «Դեյլի սթար» լիբանանական թերթը:
Թերթը մեջբերում է հնագետ Շեյհմուզ Ալիի խոսքերը, որը հայտնել էր, որ երկուշաբթիից սկսած սիրիական ռազմաօդային ուժերը առնվազն 13 ռումբ են նետել: Դրանք բոլորը պայթել են միջնաբերդում ու դրա շրջակայքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փալմիրայի քաղաքացիական ակտիվիստ Հալեդ ալ Հոմսին էլ իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով փլուզվել է 13-րդ դարի ամրոցի պատերի զգալի մասը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում է: Նրա գնահատականով ՝ վնասվել է ամրոցի պատերի 25 տոկոսը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



