Ֆրանսիայի խորհրդարանում խուզարկություն է անցկացվում Ֆիյոնի կնոջ գործի հետաքննության շրջանակներում
ОБЩЕСТВОՖրանսիացի քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BF M TV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:
Նախօրյակին «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ նրա տիկինը՝ Պենելոպան, առանձնաբար հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տեւել Է շուրջ հինգ ժամ: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել Է քաղաքական գործչի փաստաբան Անտոնեն Լեւինը:
«Զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ: Վկայություններ են տրամադրվել Պենելոպա Ֆիյոնի՝ որպես իր ամուսնու օգնականի աշխատանքի վերաբերյալ,-նշել Է փաստաբանը BFM TV հեռուստաալիքի եթերում:-Ե՛վ Ֆրանսուա Ֆիյոնը, ե՛ւ նրա կինը գոհ Էին, որ կարողացան հանդիպել քննիչների հետ, ինչը նրանք պնդում Էին հենց սկզբից, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը»: «Մենք ցանկանում ենք, որ հետաքննությունն առաջ ընթանա, եւ պատրաստ ենք, եթե պահանջվի, տրամադրել այն բանի նոր վկայություններ, որ Պենելոպա Ֆիյոնն իրոք օգտակար աշխատանք Է կատարել՝ լինելով իր ամուսնու օգնականը Ազգայ ին ժողովում»,-հավելել Է նա:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



