Արցախ գնացել են ու էլի կգնան. Նալբանդյանը Լապշինի գործը նախադեպային չի համարում
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոզված է, որ Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը չի կարող նախադեպ դառնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը հայտարարեց 2016թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
«Ես չգիտեմ, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ դա հեղինակություն ոչ մեկին չի ավելացնի: Այն հակառակ ազդեցություն կարող է գործել նրանց համար, ովքեր խոչընդոտում են մարդկանց հիմնարար ազատություններին կամ իրավունքներին, այն է` ազատ տեղաշարժը, խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը կազմում է որոշների ինքնության բնորոշիչ մասը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Նա համոզմունք հայտնեց, որ կատարվածը չի կարող նախադեպ դառնալ կամ լինել խոչընդոտ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: «Ղարաբաղ գնացել են, գնում են և էլի կգնան: Եթե նայենք այն սև ցուցակը, որը կազմել են ադրբեջանցիները, այնտեղ մոտ 500 մարդ կա` պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի հեղինակավոր, համաշխարհային համբավ ունեցող դեմքեր: Որևէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակցել այդ հարցով կամ հանձնել իրենց` իհարկե ոչ»,- հայտարարեց նա:
Նալբանդյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին շրջանում չնայած Ադրբեջանի վայնասուններին, Լեռնային Ղարաբաղ շարունակում են այցելել զբոսաշրջիկները: «Ղարաբաղն իսկապես դարձել է ձգող ուժ: Որքան ասում են, որ խոչընդոտում են, այնքան գովազդում են և բոլորը ցանկանում են գնալ, տեսնել»,- նշեց արտգործնախարարը:
Պատասխանելով Լապշինի մասին հարցին` Նալբանդյանը եզրափակեց իր պատասխանը հետևյալ կերպ. «Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, այդ պատճառով էլ նման իրավիճակների մեջ է հայտնվում: Կարծում եմ, որ սա միայն վնաս է հասցնում Ադրբեջանի հեղինակությանը և կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ»:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառեÕ ¬ էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեակա ն օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։



