ԱՄՆ-ում ծառին Թրամփի տեսքով տիկնիկ են կախել՝ ձեռքին խորհրդային դրոշ
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ֆորթ-Ուեյն քաղաքի բնակիչներն անհանգստացած են Դոնալդ Թրամփի տեսքով տիկնիկի հայտնվելու կապակցությամբ, որը ծառին են կախել՝ ձեռքին խորհրդային դրոշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական Wane.com. նորությունների պորտալը:
Ըստ որոշ տվյալների, տիկնիկին «կախել Է» ամերիկացի վետերաններից մեկը, սակայն նա հրաժարվել Է զրուցել ԶԼՄ-ների հետ: Տեղի բնակիչները պատմում են, որ տիկնիկը հայտնվել Է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի պաշտոնակալությունից անմիջապես հետո:
«Դա շփոթեցնում Է: Անկեղծ ասած՝ ինձ դա դուր չի գալիս»,-հրատարակությունը մեջբերում Է ամերիկացի Ջարեդ Փեյդենի խոսքը:
Նա այդ արարքը համարել Է «Թրամփի եւ այն մարդկանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոնք քվեարկել են նրա օգտին»:
Տեղի ոստիկանությունը հայտարարել Է, որ ոչինչ չի կարող անել, քանի որ տանտերն օգտվում Է խոսքի ազատությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



