Տղամարդու սեռական ցանկությունը բարձրացնող բնական միջոցներ
ЛАЙФՊարզվել է, որ սեռական ցանկությունը և լիբիդոն հնարավոր է բարձրացնել բնության պարգևների միջոցով: Հնդիկ գիտնականները պնդում են, որ սննդում պետք է որոշակի ուտելիքներ օգտագործվեն: Կարևորը` դրանք վերամշակված չլինեն:

Նուշը հարուստ է ճարպաթթուներով և օգտակար է տեստոստերոնի արտադրմանը: Այն նաև հարուստ է Е, В12 վիտամիններով, մագնեզիումով և կալիումով: Իսկ նուշի հոտը գրգռող ազդեցություն է ունենում կանանց վրա:

Ռեհանը ինքնազգացողությունը բարելավող հատկություն ունի,այն նպաստում է արյան շրջանառության լավացմանը և խթանում սեռական հակումը:

Հիլը «Վիագրա» է: Գաղտնիքը հիլում առկա նյութն է, որն ուժեղացնում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Հիլի նման ազդեցություն է թողնում նաև սխտորը:

Դդմի կորիզները հարուստ են ցինկով, որը անհրաժեշտ է տեստոստերոնի արտադրման համար, իսկ դրանցում պարունակվող օմեգա-3-ը սեռական առողջության պահպանման համար ևս մեկ անփոխարինելի նյութ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



