Դոնբասում իրադրության սրվելու հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
ОБЩЕСТВОՈւկրաինայի արեւելքում մարտական գործողությունների գոտում անցած օրվա ընթացքում զոհվել Է եւս երեք զինվորական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դոնբասում ուկրաինական զորքերի գործողության շտաբի մամուլի ծառայությունը: Եվս քսան մարդ վերքեր են ստացել, իսկ չորս հոգի՝ վնասվածքներ: Ավդեեւկայի՝ Դոնեցկի արվարձանի արդյունաբերական գոտում մարտական գործողությունները շարունակվում են հունվարի 29-ից:
Հունվարի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել Է հինգ զինծառայողների զոհվելու, ինչպես նաեւ 13 վիրավորների մասին:
Մինչդեռ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ հունվարի 29-ին եւ 30-ին սպանվել են ուկրաինացի 78 զինվորականներ, եւս 76-ը՝ վերքեր են ստացել, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԴԺՀ-ի օպերատիվ հրամանատարության փոխղեկավար Էդուարդ Բասուրինը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի զեկույցը, որը հայտնվել Է ապստամբների տրամադրության տակ:
Ինչ վերաբերում Է ԴԺՀ-ի զինված կողմնակիցների կորուստներին, ապա, Բասուրինի ասելով, անցած մեկ օրում դրանք կազմել են չորս սպանված եւ յոթ վիրավոր:
Վերջին մի քանի օրերին թե՛ Կիեւը, թե՛ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի կողմնակիցները հաղորդում են Դոնբասում իրադրության սրվելու մասին:
Ուկրաինացի զինվորականների տեղեկատվության համաձայն, վերջին մեկ օրում կողմերի սահմանազատման գծին իրենց դիրքերը գնդակոծվել են 71 անգամ: Հատկապես ծանր դրություն Է ստեղծվել Ավդեեւկայի շրջանում, որտեղ ուկրաինական բանակի դիրքերը գնդակոծվել են ականանետներից, նռնականետներից եւ հրետանուց:
Հենց Ավդեեւկայից Է սկսվել Դոնբասում հակամարտության սրվելու նոր փուլը: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ սկսելու մեջ:
Հունվարի 30-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդհատել Է իր այցը Գերմանիա Ուկրաինայի արեւելքում իրադրության սրվելու պատճառով: Նրա մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հայտնել Է, որ Ավդեեւկայում գնդակոծումների պատճառով ստեղծվել Է արտակարգ դրություն, որը համեմատելի Է հումանիտար աղետի հետ:
Պորոշենկոյի վարչակազմի փոխղեկավար Կոնստանտին Ելիսեեւը «5-րդ ալիքի» եթերում հայտարարել Է, որ նախագահն արդեն վերադարձել Է Կիեւ՝ «համակարգելու կառավարության միջոցառումները եւ հումանիտար աղետի կանխման միջոցները»:
Տեղի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ գնդակոծումներից Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու պատճառով առանց լուսի են մնացել Ադվեեւկայի շուրջ 25 հազար բնակիչներ: Նաեւ քաղաքում չկա ջուր եւ ջեռուցում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



