Անբարեխիղճ ճանշինները խիստ նախազգուշացվել են. իրավիճակը չշտկելու դեպքում պայմանագրերը կդադարեցվեն
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով նախարարի վերջին շրջայցի արդյունքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախ արարության լրատվական ծառայությունից:
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։



