Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
ОБЩЕСТВО Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Կանն առողջարանային քաղաքում:
«Ինձ համար դա մեծ պատիվ Է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,- Ալմոդովարի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Կարող եմ միայն ասել, որ ես ամբողջությամբ, հոգով ու մարմնով կնվիրվեմ այդ առաջադրանքը կատարելուն, դա միաժամանակ թե՛ արտոնություն Է, թե՛ հաճույք»,-հավելել Է 67-ամյա ռեժիսորը:
Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:
Ալմոդովարը «Օսկար» երկու մրցանակի դափնեկիր Է, «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999 թվական, «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ) եւ «Խոսիր նրա հետ» (2002 թվական, «Լավագույն օրիգինալ սցենար») կինոնկարների համար:
2016 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Միլլերն Էր, որը հայտնի Է նախեւառաջ Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



