Օբաման աջակցություն Է հայտնել Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը Սպիտակ տունը թողել Է տասն օր առաջ, հանդես Է եկել հայտարարությամբ, որում պաշտպանել Է պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ակցիաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վիճարկվում են ամերիկյան արժեքները»,- ընդգծել Է նա, որի խոսքը հունվարի 30-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը:
Նրա խոսքով՝ Օբաման «ոգեւորված Է ամբողջ երկրում հասարակական կյանքին մարդկանց ներգրավվածության մակարդակից»: «Մարդկանց գործողությունները, որոնք իրացնում են հավաքվելու, կազմակերպվելու եւ այնպես անելու իրենց սահմանադրական իրավունքը, որ իշխանության ներկայացուցիչներն անսան իրենց, դա հենց այն Է, ինչը մենք ակնկալում ենք տեսնել, երբ վիճարկվում են ամերիկայն արժեքները»,- ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքը մեջբերել Է Լյուիսը:
Մեկնաբանելով միգրացիոն քաղաքականությունը խստացնելու վերաբերյալ Թրամփի ստորագրած հրամանագիրը, Լյուիսը նշել Է, որ Օբաման «կտրականապես համաձայն չԷ կրոնական սկզբունքով մարդկանց նկատմամբ խտրական մոտեցմանը»:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



