Շուլցը Թրամփին մեղադրել է ԵՄ-ն պառակտելու մտադրության մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է քանդել ԵՄ-ն։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով հավակնում է կանցլերի պաշտոնին գալիք խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ կա ԵՄ-ն պառակտելու ցանկություն»,- ասել է նա՝ նշելով, որ Թրամփը, լինելով դեռ ընտրված նախագահ, առաջիններից մեկն է ԱՄՆ հրավիրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջնորդ Նայջել Ֆարաջին։ «Մեզ համար դա նշանակում է, որ խոշորագույն ներքին շուկան պետք է քանդվի»,- պարզաբանել է Շուլցը։ Նրա խոսքով, նման քաղաքականությունը «հարձակում է Եվրոպայի վրա» ու չի համապատասխանում Գերմանիայի կառավարության շահերին։
«Մենք պահանջում ենք, որ մեր արժեքները ու մեր դերը հարաբերություններում հարգվեն»,- հավելել է նա։
61-ամյա Շուլցը կդառնա Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցը Բունդեսթագի ընտրություններում, որոնք անցնելու են սեպտեմբերի 24-ին։
			
			
			
			
			
				
			
			
			


