Բրիտանական իշխանությունները մտադիր չեն չեղարկել թագուհու կողմից Թրամփի ընդունելությունը
МЕЖДУНАРОДНОЕ Բրիտանիայի կառավարությունում մեժել են երկիր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու կոչերը, որոնք հնչել են ԱՄՆ-ի ղեկավարի կողմից միգրանտների համար խիստ սահմանափակումներ մտցնելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեծ Բրիտանիա պետական այցը նախատեսում Է օտարերկրյա պետության ղեկավարի ընդունելություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից: Դրան դեմ են այն հանրագրի հեղինակները, որի տակ իրենց ստորագրություններն են դրել արդեն ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ:
Թրամփը Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավերն ստացել Է հունվարի 26-ին Վաշինգտոնում վարչապետ Թերեզա Մեյի հետ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջին հանդիպման ժամանակ:
Ինչպես BBC-ին ասել Է կառավարության մի աղբյուր, Մեծ Բրիտանիա Դոնալդ Թրամփի մուտքի արգելքը կլիներ «պոպուլիստական ժեստ»:
Աղբյուրը նաեւ հավելել Է, որ այցով Բրիտանիա ժամանելու հրավերն արդեն ընդունվել Է ամերիկյան կողմից, եւ հրավերի հետկանչն ամեն ինչ կփչացներ:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կարծում Է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը չի արդարացնի հայրենակիցների սպասումները, եթե չկարողանա հետաձգել Դոնալդ Թրամփի այցը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



