Ռուսական ռազմակայանի զինծառայողները սովորում են պայմանական հակառակորդին ոչնչացնել Հայաստանի լեռներում
МЕЖДУНАРОДНОЕ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում սկսվել Է մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների մարտական տեխնիկայի, հաշվարկների եւ ջոկերի անձնակազմերի համատեղ ուսուցումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային պարապմունքներին մասնակցում են 1,5 հազարից ավելի զինծառայողներ՝ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքով, եւ գործի Է դրված շուրջ 150 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կապի, նավիգացիայի եւ հետախուզության նորագույն համալիրներ:
Ջոկերի մարտական գործակցության ընթացքում զինծառայողները 50-ից ավելի նորմատիվներ կյուրացնեն տակտիկական, ինժեներային, կրակային, հատուկ պատրաստության եւ տեխնիկայի վարման պարապմունքների ընթացքում եւ կսովորեն կատարել պայմանական հակառակորդի ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքներ՝ պաշտպանվելիս եւ հարձակվելիս:
Ջոկերի ուսուցման առավել կարեւոր բաղադրիչներից մեկը գիշերային հրաձգությունն Է Կալաշնիկովի ինքնաձիգներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետերից եւ մարտական մեքենաների սպառազինությունից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



