Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման լայնածավալ աշխատանքներ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում հունվարի 30-ի գիշերվա եւ առավոտվա ժամերի խաղաղ ու արեւոտ եղանակը հնարավորություն է տվել ճանապարհաշինարարներին՝ իրականացնելու ձնաբքերի հետեւանքով դժվարանցանելի կամ փակ ճանապարհների մաքրման եւ մշակման լայնածավալ աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհաշինարարները մաքրման եւ մշակման աշխատանքներ են կատարել նաեւ հունվարի 27-29-ի ընթացքում՝ ապահովելով ճանապարհների անցանելիությունը, սակայն նոր տեղացած ձյան ու ձնաբքի հետեւանքով դժվարանցանելիությունը պահպանվել է մարզային նշանակության մի շարք ճանապարհներին: «Հունվարի 30-ի առավոտվա դրությամբ դժվարանցանելի կամ փակ էին մն ում Մարտունի-Գետափ ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում, Ախպրաձոր, Նորաբակ, Կուտական, Տրետուք, Ջաղացաձոր, Գեղարքունիք եւ Սարուխան տանող մարզային նշանակության ճանապարհները, որոնց բացման ուղղությամբ այժմ ընթանում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Մնացած ուղղություններում ճանապարհների անցանելիությունն ապահովված է, մոտակա ժամերին անցանելի կդառնան նաեւ մյուս դժվարանցանելի կամ փակ ճանապարհները»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի տեղեկացմամբ՝ Վարդենյաց լեռնանցքում ճանապարհի մաքրման աշխատանքները կմեկնարկեն հունվարի 30-ի կեսօրից:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



