Հարավային Կորեայի խորհրդարանը Բան Կի Մունին թույլատրել է առաջադրվել նախագահի թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕ Հարավային Կորեայի Ազգային ժողովի (խորհրդարան) փորձագիտական խումբը եկել Է այն եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կկարողանա պետական բարձր պաշտոն զբաղեցնել, չնայած այն բանին, որ համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձեւերից մեկը հանձնարարում Է դա չանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 30-ին Սեուլից հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, Ազգային ժողովի Հետազոտությունների ծառայությունը (NARS) ուսումնասիրել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի 1946 թվականի բանաձեւը, որը որպես փաստարկ են օգտագործում Հարավային Կորեայի նախագահի պաշտոնի համար Բան Կի Մունի թեկնածության հնարավոր առաջադրման հակառակորդները:
Հետազոտությունների խորհրդարանական ծառայության զեկույցը պնդում Է, որ բանաձեւը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարին միայն առաջարկում Է պաշտոնաթողությունից հետո պետական բարձր պաշտոններ չզբաղեցնել, բայց չի արգելում դա անել: Դրա հետ մեկտեղ, փորձագետները հաստատել են, որ իրոք դեռ չի եղել մի դեպք, որ այլ երկրներից ՄԱԿ-ի նախկին ղեկավարները կառավարական պաշտոններ զբաղեցնեն կազմակերպությունից հեռանալուց հետո:
Բան Կի Մունն այս ամսին Նյու Յորքից վերադարձել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո: Քանի որ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահ Պակ Կըն Հեին իմպիչմենտ Է հայտարարել խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով, Բան Կի Մունին սկսել են համարել նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



