Թրամփը վստահ Է, որ շուտով ավելի քան 50 մլն բաժանորդ կունենա սոցցանցերում. CBN
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ մոտ ժամականերս Twitter-ում, Facebook-ում եւ սոցիալական մյուս ցանցերում իր բաժանորդների թիվը կգերազանցի 50 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան նոր ղեկավարը հայտնել Է CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել հունվարի 29-ին:
Թրամփը հավաստիացրել Է, որ չԷր օգտվի սոցցանցերից, «եթե չլիներ ԶԼՄ-ների անազնվությունը»: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ լրագրողները շարունակաբար խեղաթյուրում են իր խոսքերը եւ դրանք քաղաքացիներին հասցնում սեփական մեկնաբանությամբ:
«Ես կարող եմ հայտարարություններ անել՝ շրջանցելով ԶԼՄ-ները: Այդժամ իմ խոսքերը կպահպանեն այն իմասը, որը ես եմ դրանցում դրել: Ես ստիպված չեմ լինում հանդուրժել այն, որ ԶԼՄ-ներն այլափոխում են դրանք»,-պարզաբանել Է Թրամփը սոցցանցերի օգտագործման առավելությունները:
«Ես վստահորեն կասեի, որ շուտով ավելի քան քան 50 մլն բաժանորդ կունենամ Twitter-ում, Facebook-ում, Instagramում եւ այլուր»,-այդ կապակցությամբ նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա հավելել Է, որ օգտագործելու Է Twitter—ում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական միկրոբլոգը, բայց, այդուամենայնիվ, նախընտրում Է իր անձնական @RealDonaldTrump-ը:
Թրամփը մինչ այժմ կանոնավոր կերպով տարբեր թեմաների վերաբերյալ իր մեկնաբանությունները հրապարակում Է անձնական միկրոբլոգում: Ներկայում Twitter-ը նրա բաժանորդների թիվը կազմում Է շուրջ 22,8 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



