ԱՄՆ-ում հանձնել են Կինոդերասանների գիլդիայի մրցանակները
ОБЩЕСТВО «Թաքնված ֆիգուրներ» ժապավենն ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակին Է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այդ միավորման հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությունը, որի մեջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսության շուրջ 165 հազար արտիստներ, կայացել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի ռեժիսոր Թեդ Մելֆիի կինոնկարը պատմում Է NASA-ի տիեզերական թռիչքների ծրագրի սկզբնական փուլում սեւամորթ երեք կին մաթեմատիկոսների ավանդի մասին: Դրա մրցակիցներն Էին՝ «Մանչեսթրը ծովի մոտ», «Լուսնի լույսը», «Ցանկապատեր» եւ «Կապիտան Ֆանտաստիկը» ֆիլմերը: Ֆավորիտը համարվում Էր ամերիկացի ռեժիսոր Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» դրաման, որն առաջատարն Էր գիլդիայի մրցանակների անվանակերգերի թվով:
Դենզել Վաշինգթոնն ստացել Է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան» պարգեւը «Ցանկապատեր» կինոնկարում խաղացած դերի համար, որը պատմում Է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում ռասիզմի մասին:
«Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացել Է Էմմա Սթոունը «Լա-լա Լենդ» մյուրզիքլում դերի համար, որը ներկայացնում Է ջազային դաշնակահարի եւ երիտասարդ դերասանուհու սիրո պատմությունը:
ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիան հիմնվել Է 1933 թվականին: Այն արհմիություն Է, որը պաշտպանում Է կինոյի եւ հեռուստատեսության արտիստների, ինչպես նաեւ այդ ինդուստրիայի այլ ներկայացուցիչների շահերը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



