Թբիլիսիում այրվել են «Մանկական աշխարհի» եւ «Ոսկու բորսայի» շենքերը
ОБЩЕСТВОՀունվարի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի եւ ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղակական հեռուստաալիքները՝ հղում անելով ականատեսների:
«Հրդեհն սկսվել Է ժամը 03:00-ին, պատճառները մեզ հայտնի չեն: Ամեն ինչ այրվել Է, ամբողջ ապրանքը: Դա ողբերգություն Է»,- լրագրողներին հայտարարել Է տուժածներից մեկը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սյուժեում:
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրշեջ 26 բրիգադ փորձում Էր մարել կրակը եւ միայն լուսաբացին Է հաջողվել տեղափակել բռնկումը, սակայն բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում:
Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ Է հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ: Առավոտյան միջադեպի վայր են ժամանել տեղի վարչակազմի ներկայացուցիչները եւ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
«Ոստիկանությունն աշխատում Է, հուսով ենք՝ նրանք կպարզեն հրդեհի ծագման ստույգ պատճառները: Վնասի հատուցման մասին խոսելն առայժմ վաղ Է, բայց կարելի Է ասել, որ այն գերազանցում Է տեղի մունիցիպալիտետի բյուջեն»,-հայտարարել Է շրջանավային վարչակազմի ղեկավար Իրմա Զավրադիշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



