Իրաքցի պատգամավորները կոչ են անում արգելել ամերիկացիներին Իրաք այցելել
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիներին մտնել երկիր:
Корреспондент-ի հաղորդմամբ` իրաքցի օրենսդիրներն այս քայլը մտադիր են իրականացնել որպես պատասխան միջոց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով վերջինս արգելել է Իրաքի և ևս 6 երկրի քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ:
Ինչպես հայտնի է, այդ երկրների թվում են մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող Իրանը, Իրաքը, Սիրիան, Սուդանը, Եմենը, Սոմալին և Լիբիան: Արգելքը վերաբերում է նաև փախստականներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ամերիկացի փորձագետների կարծիքով` Թրամփի արգելքը այդ երկրների քաղաքացիների նկատմամբ պայմանավորված է նրա բիզնես շահերով, քանի որ վերջինս այդ հրամանագրում չի ընդգրկել այն մուսուլմանական երկրները, որտեղ գործարար կապեր ունի, ինչպես օրինակ` Թուրքիան և Սաուդյան Արաբիան: 
Հիշեցնենք, որ նախօրեին պատասխան միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին հայտարարություն էր արել նաև Իրանի ԱԳՆ-ն:
			
			
			
			
			
				
			
			
			


