Իրանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել իրանցիներին վիզաների տրամադրումը արգելելու կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԻրանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել իրանցի քաղաքացիներին վիզաների տրամադրումը արգելելու կապակցությամբ։ Իմչպես հայտնել է ԻՐՆԱ-ն, Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում, հրավիրվել է Իրանի ԱԳՆ։
Իրանի ԱԳՆ-ի Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հարցերով գլխավոր տեղակալ Մոհամեդ Կեշավարզ Զադեն բողոքի նոտա է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի կապակցությամբ, որով արգելվում է վիզաներ տրամադրել Իրանի քաղաքացիներին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ իրանցի ժողովուրդը վերջին տասնամյակներին ԱՄՆ կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների զոհն է դարձել։ «Իրանցիները ոչ մի անգամ չեն մասնակցել ահաբեկչություններին։ Համենայն դեպս իրանցիները ամենաօրինապաշտ քաղաքացիներից են համարվում»,- շեշտել է նա։
ՀԻշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիներին վիզա տրամադրելու ագելքի մասին, նաեւ 120 օրով սառեցրել փախստականների ընդունման ծրագիրը։ Խոսքը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների մասին է։
			
			
			
			
			
				
			
			
			


