Սպիտակ տունը հաջողված է համարում Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման կարևոր սկիզբ, հայտնել է Սպիտակ տունը։
«Հաջող զրույցը դարձավ կարևոր մեկնարկային քայլ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է շտկել»,- ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։
«Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, վարվել է թեմաների շուրջ, որոնք կապված են եղել ԻՊ-ի դեմ պայքարում փոխգործակցությանը, ներառյալ Սիրիայում խաղաղության հասնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։ «Նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը հուսով են, որ այսօրվա զանգից հետո երկու կողմերը կկարողանան արագ անցնել ահաբեկչության դեմ պայքարին և այլ կարևոր հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ նույնպես դրական է գնահատել տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ հայտնելով, որ այն անցել է լավատեսական և գործնական ոգով։
			
			
			
			
			
				
			
			
			


