Գյումրիում պարգևատրումով և համերգով են նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակը
ОБЩЕСТВОՀայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի կայազորի համատեղ ուժերով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունվարի 29-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Նախ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի ապրիլին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնի առթիվ բոլորին շնորհավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Շիրակի մարզպետի որոշմամբ՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ Շիրակի մարզի տարածքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերի լավագույն զինծառայողները արժանացան Շիրակի մարզպետի պատվոգրերին ու հուշանվերներին: Զորամասերը պատվոգրեր և անվանական ժամացույցների արժանացան նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից:
«Հայաստանը երբեք նման մարտունակ բանակ չի ունեցել: Այն այսօր տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշնունի: Սա մեր բոլորի հաղթանակն է: Պետք է կարողանանք հիշել այն անցած ճանապարհը և բոլոր նրանց, ովքերկանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքերիում»,- իր խոսքում նշե ց Գյումրու քաղաքապետ ՍամվելԲալասանյանը:
Տոնի խորհրդով պայմանավորված՝ շնորհավորանքեր և պատվոգրեր էր պատրաստել նաև ՀՀ ՊՆ Շիրակի կայազորը: Անբասիր ծառայության համար ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով պարգևատրվեցին մի շարք զինվորականներ:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության կողմից Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեց նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը: «Հայոց բանակի կազմավորման 25 տարիները ցույց տվեցին, որ այն կայացած է: ՌԴ և ՀՀ զինված ուժերը միշտ համագործակցության լավ եզրեր են գտել: Այսօր էլ, շնորհավորելով Հայոց բանակին՝ մաղթում եմ խաղաղություն»,- նշեց 102-րդ ռազմակայանի հրամանատարը:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ «Երկրապահ» կամավորականների միության պատվոգրերով պարգևատրվեցին ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողները:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ տոնական համերգ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համույթների մասնացությամբ: Այս անգամ նաև բեմականացված ներկայացում էին պատրաստել Գյումրու կայազորի զինվորները։
Արմենուհի Մխոյան



