Շներ, որոնք բնորդում են օդափոխիչի հետ (լուսանկարներ)
ЛАЙФԿանադական Օնտարիո նահանգում բնակվող լուսանկարիչ Իլոնա Հաուսը հիմնականում լուսանկարում է կենդանիներին: Վերջերս նա հրապարակել է BLOW («Շնչյուն») անվանումով ֆոտոշարքը, որում ցուցադրել է հին օդափոխիչի մոտ բնորդող շների:
Boredpanda-ն գրում է, որ Իլոնան համագործակցում է անհատների և ընկերությունների հետ, իսկ BLOW նախագծի վրա աշխատել է մոտ երեք տարի:
«BLOW-ի գաղափարն ունեցա, երբ ամառային մի շոգ օր տեսա` ինչպես է շանս գեղեցիկ մորթին ծածանվում օդափոխիչի հոսանքից: Ամիսներ շարունակ փնտրեցի անհրաժեշտ օդափոխիչը, այնուհետև թարմ ներկեցի այն ու սկսեցի լուսանկարել լավագույն մոդելներին», - պատմել է Իլոնան:
Լուսանկարչի խոսքերով` իր համար կարևոր էր, որ նախագիծը ստեղծագործական ու գեղարվեստական լինի, և յուրաքանչյուր շան ֆոտոսեսիան` եզակի:










1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



