Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ОБЩЕСТВО«Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացմամբ՝ ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփանաշեն, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Մելիք, Շենկանի գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Եղիպատրուշ, Վարդենիս, Չքնաղ, Շողակն, Ձորագլուխ, Շենավան գյուղերի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Տավուշի մարզի Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհները, ինչպես նաև Սյունիքի և Լոռու մարզերի բոլոր ճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:



