Թուրքիան և Մեծ Բրիտանիան համատեղ կործանիչներ կարտադրեն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան և Թուրքիան շաբաթ պաշտպանության ոլորտին առնչվող գործարք են կնքել` ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի խոսքը, Թուրքիան կհամագործակցի Մեծ Բրիտանիայի հետ սեփական արտադրության նոր սերնդի կործանիչ մշակելու գործում:
«Մենք Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կաշխատենք հայրենական արտադրության նոր կործանիչ ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով կհամագործակցեն թուրքական և բրիտանական ընկերությունները», - ասել է թուրք վարչապետը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների ավարտին: Վերջինս այցով գտնվում է Անկարայում:
Գործակալության տվյալներով` կործանիչի մշակման աշխատանքներին կներգրավվեն բրիտանական BAE Systems և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունները:
			
			
			
			
			
				
			
			
			


