Կոլումբիայում գյուղացիներին առաջարկում են կոկայից հրաժարվել 350 դոլարի դիմաց
МЕЖДУНАРОДНОЕԿոլումբիան հայտարարել է կոկայի թփերը ոչնչացնելու ծրագրերի մասին, որոնք կոկաինի արտադրության հումքն են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կառավարության եւ FARC ապստամբ խմբավորման մշակած համատեղ ծրագրի համաձայն՝ այն գյուղացիները, որոնք կամավոր կոչնչացնեն կոկայի տնկիները, ամեն ամիս 350 դոլար կստանան:
Նրանք կարող են նաեւ վարկեր, նպաստներ, տեխնիկական օգնություն ստանալ եւ այլ մշակաբույսեր աճեցնելուն անցում կատարելու ուսուցում, օրինակ՝ պտղատու ծառերի եւ կակաոյի:
Կառավարությունը նախատեսել է գյուղացիների աջակցության ծրագրերի համար 340 մլն դոլար հատկացնել: Իշխանությունները նշում են, որ ծրագիրը կառնչվի մոտ 50 հազար գյուղացիների:
Կոլումբիայի կառավարությունը նպատակադրվել է այս տարի ոչնչացնել 100 հազար հեկտար կոկա: Կոլումբիայում մոտ 64 հազար ընտանիքներ վաստակում են կոկայի տերեւների վաճառքով:
			
			
			
			
			
				
			
			
			


