Եմենի մայրաքաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԵմենի մայրաքաղաք Սանայում մզկիթի տարածքում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը ՝ վկայակոչելով բժիշկներին:
Ականատեսների խոսքով երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարքեր են գործի դրել Բլիլի մզկիթում ՝ շիաների կողմից վերահսկվող ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ:
Նույնատիպ ահաբեկչություն էր կատարվել նաեւ սեպտեմբերի 2-ին Եմենի մայրաքաղաքի հյուսիսային մասում գտնվող Էլյ Մուայադ մզկիթում, զոհվել էր 28 մարդ: Այդ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել էին սունի ծայրահեղականները:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



